Տարբերեք էմոցիոնալ դավաճանությունը ֆիզիկականից. 9 նշան, որ նա ձեզ դավաճանում է

11:19 • 08.10.16

Դավաճանությունը բազմաթիվ բնորոշումներ ունի, սակայն դա միևնույնն է չի փոխում խնդրի լրջությունը: Եթե ցանկանում եք հասկանալ՝ դավաճանում եք ձեր երկրորդ կեսին, թե ոչ, ապա հարցրեք ինքնեդ ձեզ՝ կցանկանա՞ք, որ դրա մասին իմանա ձեր երկրորդ կեսը: Եթե չեք ուզում, որ նա իմանա, ապա դա կարող է դավաճանություն համարվել:

 

Իհարկե, մի մարդը չի կարող լիովին բավարարել ձեր էմոցիոնալ պահանջները: Դրա համար անհրաժեշտ են ընկերներ, բարեկամներ, շփում այլ մարդկանց հետ: Սակայն, երբ այդ շփումը գնալով գրավում է ձեր ժամանակի մեծ մասը՝ դուք սկսում եք օտարանալ ձեր ընտրյալից:

 

Շատերը նույնիսկ կարծում են, որ էմոցիոնալ դավաճանությունը ավելի վատ է, քան ֆիզիկականը: Ամեն դեպքում ավելի լավ է իմանալ բոլոր նշանները:

 

1.      Այդ հատուկ ընկերուհու հեռախոսազանգերի ազդանշանը տաբերվում է մնացածից:  Ցանկալի է, որ հեռախոսում նրա անունը ճիշտ գրված լինի, հակառակ դեպքում դա կարող է ֆիզիկական դավաճանություն լինել:

 

 

2.      Նրանք բազմաթիվ կատակներ ունեն, որոնք միայն իրենք են հասկանում: Ընդորում նա նույնիսկ չի փորձում դա բացատրել ձեզ:

 

 

3.      Նա համեմատում է ձեզ: Նույնիսկ, երբ ասում է, որ դուք ինչ որ բան ավելի լավ եք անում՝ դա միևնույնն է համեմատություն է:

 

4.      Նա հանկարծակի ձեզ նրա անունով է անվանում: Հավանաբար, դա պատահականություն է, բայց արդեն կարող է ազդանշան համարվել:

 

5.      Նրա հետաքրքրությունները գրավում են ձեր երկորդ կեսին: Նրանք սկսում են միասին շատ ժամանակ անցկացնել:

 

 

6.      Նա ցանկանում է, որ դուք լավ ընկերներ դառնաք: Դա նշանակում է, որ ձեր երկրորդ կեսը ցանկանում է ձեր մտերմության շնորհիվ ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ:

 

7.      Նա կարող է քննադատել նրա ընկերոջը, քանի որ նրա համար միայն լավն է ցանկանում:

 

8.       Նա նրան 5 տարուց քիչ է ճանաչում, բայց արդեն ասում է, որ նրան քրոջ պես է սիրում:

 

9.      Նրանք միասին շոփինգի են գնում: Սա շատ անձնական է, և եթե նա ձեզ հետ շոփինգի չի գնում, ապա սա արդեն ազդանշան է:

 

 

 

Աղբյուրը՝ http://creu.ru/

Տարբերեք էմոցիոնալ դավաճանությունը ֆիզիկականից. 9 նշան, որ նա ձեզ դավաճանում է