«Մեր բակ»-ի Լալան այսօր դարձավ 59 տարեկան

16:08 • 08.10.16

Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և ներկայացնել հետաքրքիր տեղեկություններ նրանց կյանքից: 

 

 

Այսօր դերասանուհի Լալա Մնացականյանը նշում է իր ծննդյան տարեդարձը:  Դերասանուհին ունեցել է բազմաթիվ դերակատարումներ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում: Տարբեր դերերով հանդես է եկել բազմաթիվ թատրոններում:  

 

Խաղացած ներկայացումներից են` «Երկու տիրոջ ծառան», «Ութ սիրագորով կանայք», «12 ամիս», «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա», «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը», «Ֆիլումենա Մարտուրանո», «Փրկեք մեր հոգիները» և այլն:

 

 

Հեղինակել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Էլ դու սուս», «Ինչ կա չկա» ծրագրերը, «Արմենակոբ» հեռուստաընկերությամբ` «Լալա ընդ Հարութ» հաղորդումը, 2 «Հ2» հեռուստաալիքով` «Շարունակէլի» բազմասերիալ ֆիլմաշարը: 2004թվականին «Արմմոնո» թատերական փառատոնում Մարկեսի «Սիրային նախատինք` բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացման համար արժանացել է մրցանակի` «Կերպարի ստեղծման արտիստիզմի» համար:

 

 

 Եղել է «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի, «Էդքան էլ ճիշտ», «Վարպետն ու Մարգարիտան», «Թաքնված տաղանդը», «Ֆուտբոլը», «Նվերը» ներկայացումների սցենարիստն ու ռեժիսորը: Եղել է նաև միջազգային և հանրապետական մրցույթների ասմունքի դափնեկիր, 140 մանրապատումների սցենարիստ և դերակատար: Համահեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» բեմական խոսքի առաջին հայերեն լեզվով դասագիրքը: Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում են», «Ընկեր Փանջունի», «Մեր բակը 1», «Մեր բակը 3»  և այլ ֆիլմերում: 2006թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

 

 

 

«Մեր բակ»-ի Լալան այսօր դարձավ 59 տարեկան