Հայ երիտասարդները նշում են «Ոսկե աշուն 2016»-ը (լուսանկարներ)
Երևանյան ակումբներից մեկում, երեկ «Ոսկե աշուն 2016» փառատոնը հայտարարվեց բացված: Բառի բուն իմաստով ոսկեփայլ աշնան տրամադրություն էր:
Շատ երկրներում նորաձև է փայլային կերպարները նմանատիպ փարթիների ժամանակ: Հավանաբար այս փաստն էլ գաղափար էր տվել կազմակերպիչների:


Ակումբի մուտքի մոտ դիմահարդարները հյուրերին ողողում էին ոսկե փայլերով և դրանից հետո նոր թույլ տալիս ներս մտնել, իսկ տեղադրված յուրահատուկ ոճով ֆոտոսթենդն էլ թույլ էր տալիս անմահացնել հյուրերի կերպարները:
Փառատոնին ներկա էին դիջեյներ՝ Diana, Güevo, Alen Hertz, Leö, Shant և Ershova Valeriia: Հնչում էր ժամանակակից երաժշտություն, որը չուներ «Ոսկե աշուն» հիշեցնող ժամանակաշրջանի սպեցեֆիկա:

«Տարիներ առաջ «Ոսկե աշուն» փառատոն կար այստեղից էլ մենք ցանկացանք այդ գաղափարը վերցնել: Փորձել ենք հումորային տարբերակով տոնը տեղափոխել մեր օրեր: Այս անգամ ոսկե աշունը ներկայացրինք փարթիի տեսքով: Աշնային թեմատիկան էլ իր մեջ գույներ է ներառում, իսկ գույները ստեղծում է նաև տրամադրություն»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երեկոյի կազմակերպիչներից մեկը՝ մոդել և հաղորդավարուհի Սեդա Սերոբյանը:







Նյութը՝ Անահիտ Կասամանյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







