8 փաստ աղջիկների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը

12:45 • 08.10.16

Աշխարհը լի է կարծրատիպերով, որոնց մեծ մասը աղջիկների մասին է՝ աղջիկները երկար են հեռախոսով խոսում, միշտ չափազանցնում են, տեխնիկայից լավ չեն հասկանում, սիրում են վարդագույնը, միայն հագուստ ու կոսմետիկա են սիրում և այլն: Այս ամենը առանձին դեպքեր են, և մեծ հաշվով չեն համապատասխանում իրականությանը:

 

1.      Բոլոր աղջիկները երազում են շուտ ամուսնանալ:

 

Սա շատ տարածված կարծրատիպ է, սակայն ժամանակակից կանայք ավելի շատ ցանկանում են ազատ լինել, և ամենևին էլ չեն շտապում ամուսնանալ:

 

2.      Բոլոր աղջիկները «վատ տղաներին» են սիրում

 

 

Աղջիկները սիրում են խիզախներին, խելացիներին ու զարգացածներին:

 

3.      Աղջիկները վատ են մեքենա վարում

 

 

Շատ կանայք ավելի ուշադիր են մեքենա վարում, սակայն տղամարդիկ ավելի լավ են տարածության մեջ կողմնորոշվում, քանի որ դա նրանց բնական հատկությունն է:

 

4.      Աղջիկնեը հումորի զգացում չունեն

 

 

Այս կարծրատիպը գոյություն ունի, քանի որ տղամարդկանց մեծամասնությունը ավելի լավ է կատակում, սակայն սա չի նշանակում, որ կանայք հումորի զգացում չունեն:

 

5.      Բոլոր աղջիկները բանբասկոտ են

 

 

Այո, նրանք սիրում են քննարկել, սակայն, իրականում տղամարդիկ ավելի բանբասկոտ են:

 

6.      Աղջիկները վատ ընկերներ են

 

 

Աղջիկները միմյանց հետ հիանալի կերպով լեզու են գտնում: Նրանք շատ հանգիստ են շփվում, սակայն, եթե ընկերության ամրության մասին խոսենք, ապա տղամարդկանց  ընկերությունն ավելի ամուր է:

 

7.      Տղամարդիկ կանանցից խելացի են

 

 

Տղամարդու և կնոջ ուղեղի աշխատանքը նույն մակարդակի վրա է, սակայն այս կարծրատիպն այնքան է ամրացել, որ տղամարդիկ սկսել են կանանց հիմարիկներ կարծել, իսկ կանայք իրենց հենց այդպես պահել:

 

8.      Աղջիկները միշտ ուշանում են

 

 

Տղամարդիկ ևս ուշանում են: Սա կախված է բազմաթիվ գործոններից, իսկ կանայք ուշանում են, քանի որ ցանկանում են անթերի տեսք ունենալ, և ավելի շատ պարտականություններ ունեն, քան տղամարդիկ:

 

Աղբյուրը՝ onedio.ru

 

8 փաստ աղջիկների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը