Բրիտանացի հայր ու դուստր որոշել են 39 բարի գործ անել, և ահա թե ինչու (լուսանկարներ)

16:01 • 10.10.16

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի բնակիչ Լի Բեքն ու նրա դուստր Ամելին որոշել են հատուկ ձևով նշել իրենց ծննդյան տոները` աղմկոտ հավաքույթների ու մանկական երեկույթների փոխարեն օգտակար գործեր անելով:

 

Ինչպես նշում է AdMe.ru-ն, նրանք որոշել են 39 բարի գործ անել, քանի որ 32-ամյա հոր ու 7-ամյա դստեր տարիքների գումարը հենց այս թիվն է կազմում:

 

Կայքը գրում է, որ այս ակցիայի միջոցով Լին ու Ամելին ցանկացել են օգնել կամ ուղղակի շնորհակալություն հայտնել իրենց քաղաքի` Օքսֆորդի բնակիչներին: Ահա նրանց արած գործերից մի քանիսը.

 

ոստիկաններին ու հրշեջներին շոկոլադ են նվիրել,

 

իրենցից հետո լվացքատնից օգտվող մարդկանց համար գումար ու գրություն են թողել,

 

գրքեր են նվիրաբերել տեղական մանկական գրադարանին,

 

անցորդներին «Հաջողություն ձեզ» գրությամբ վիճակախաղի տոմսեր են բաժանել,

 

հավաքել են պուրակի աղբը,

 

նվիրատվություն են արել շրջակա միջավայրի պաշտպանության հիմնադրամին,

 

 

հին հագուստ են փոխանցել կարիքավորներին,

 

Ամելին գեղեցիկ մատիտներ է տարել դպրոց ու բաժանել իր համադասարանցիներին,

 

օճառի պղպջակների փաթեթներ է բաժանել,

 

պուրակում խաղալիք դինոզավրեր են թաքցրել, որպեսզի երեխաները գտնեն դրանք,

 

քաղցրավենիքի ավտոմատ սարքի մոտ գումար են թողել անծանոթի համար։

 

«Անվճար շոկոլադ: Վայելե՚ք բարության այս պատահական ակտը: Հնարավոր է` դուք էլ ինչ-որ հաճելի բան կանեք մեկ ուրիշի համար: Կտեսնվենք»,- ասվում է գրության մեջ:

 

 

Ամեն մեկը նշել է իր արած ամենասիրելի բարի գործը: Ամելին, օրինակ, շատ է ուրախացել, երբ մետաղադրամներ է թողել, որոնք մարդիկ հետագայում կարող են գցել ջրի մեջ ու երազանք պահել:

«Անվճար ցանկություններ/երազանքներ: Խնդրում ենք վերցնեք մետաղադրամը»,- ասվում է գրության մեջ:

 

 

Տղամարդու համար ամենակարևոր ու հաճելի գործն այն վայր այցելությունն է եղել, որտեղ բժիշկներն ու բուժքույրերը հոգ են տարել իր տատիկի մասին, ու նրանք անձնակազմին գեղեցիկ բույս են նվիրել այգու համար:


Լին պատմել է, որ իրենք մտադրված են ապագայում կրկնել այս հիասքանչ գործողություններն ու աշխարհը դեպի լավը փոխել:

 
 
 
 
 
 
 
 
Բրիտանացի հայր ու դուստր որոշել են 39 բարի գործ անել, և ահա թե ինչու (լուսանկարներ)