«Գահերի խաղը» (Game of Thrones) 206 միլիոն դոլար է բերել Իռլանդիայի տնտեսությանը
NI Screen- ի հաշվարկների համաձայն՝ 2010 թվականից ի վեր «Գահերի խաղը» Հյուսիսային Իռլանդիայի տնտեսությանը 206 միլիոն դոլար է բերել: Հաշվետվության մեջ նաև նշված է, որ հեռուստասերիալի շնորհիվ 2800 նոր աշխատատեղ է ստեղծվել: Իսկ Իռլանդիան հեռուստասերիալի նկարահանման մեջ 17 միլիոն դոլար է ներդրել: «Գահերի խաղի» նկարահանումները կշարունակվեն ևս երկու տարի, և NI Screen- ի հաշվարկներով Իռլանդիայի տնտեսությանը 25 միլիոն դոլար կբերեն:

Հեռուստասերիալում Հյուսիսային Իռլանդիայի հարթավայրերը օգտագործվել են որպես Երկաթե կղզիների, Հյուսիսի ու Փոթորկի հողերի դեկորացիաներ: Հենց Իռլանդիայում է գտնվում «Վինթերֆել» ամրոցը, որի բնօրինակը «Ուոր» է կոչվում: Բոլոր այս վայրերը ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների են գրավում՝ Իռլանդիան ավելի ու ավելի ճանաչված դարձնելով:
Աղբյուրը՝ life.ru







