Ջոն Լենոնի կենսագրությունը կներկայացվի կոմիքսի տեսքով
Աշխարհահռչակ The Beatles բրիտանական խմբի անդամ Ջոն Լենոնի կյանքի մասին կոմիքս կստեղծվի, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ IDW Publishing հրատարակությունը 2017 թվականի մայիսին կթողարկի «Լենոն» վերնագրով գրաֆիկական կենսագրությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սև ու սպիտակ կոմիքսն իրենից ներկայացնելու է ֆրանսիացի գրող և սցենարիստ Դավիդ Ֆոնքինոսի վեպի ադապտացիան, որում Լենոնի կյանքի պատմությունը ներկայացված է մտացածին հոգեթերապևտի հետ հանդիպումների միջոցով: Վեպում հիմնականում լուսաբանվում է երաժշտի մանկությունը, համաշխարհային հռչակի հասնելը, սոլո կարիերան և ամուսնությունը ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոյի հետ:







