Ռուսները հայտնվել են ամենատգեղ տղամարդկանց հիթ շքերթի 3-րդ հորիզոնականում
Ռուս տղամարդիկ լեհ և բրիտանացի տղամարդկանց հետ հայտնվել են աշխարհի ամենատգեղ տղամարդկանց եռյակում: Այսպիսի տվյալներ է հրապարակել BeautifulPeople.com կայքը, որը առավել հայտնի է որպես ծանոթությունների կայք՝ «Գեղեցիկ մարդկանց ակումբ» անունով:

Որպեսզի տղամարդիկ կարողանան մասնակցություն ունենալ ծանոթությունների այս պորտալում՝ պետք է ստանան հակառակ սեռի հավանությունը: Աղջիկները բացում են նկարները և կարդում նկարներում տեղ գտած հակիրճ մեկնաբանությունը և դրանից հետո որոշում` տալ հավանություն, թե ոչ: Ռուս, լեհ և բրիտանացի տղամարդիկ հայտնվել են փոքրամասնության մեջ: Նրանցից միայն 20 տոկոսն է կարողացել ընդգրկվել BeautifulPeople.com ծանոթությունների կայքում:
Ամենագեղեցիկ տղամարդիկ էլ ճանաչվել են շվեցարացի, բրազիլցի և դանիացի տղամարդիկ:
Համաձայն «Գեղեցիկ մարդկանց ակումբ»-ի աղջիկների շարքում էլ ամենագրավիչները համարվում են նորվեգուհիները, շվեդուհիները և իսլանդուհիները:

Աղբյուրը՝ Life.ru







