Սովորություններ, որոնք կարող են քայաքայել ընտանիքն ու սերը

17:44 • 10.10.16

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն ամենօրյա սկանդալներն ու դավաճանությունները չեն, որ քայքայում են ընտանիքն ու սերը, այլ նաև բազմաթիվ սովորական թվացող արարքները, որոնք շատերի համար նույնիսկ սովորություն են դարձել:

 

Ընտանիքը քանդող սովորություններից առաջինը խանդն է, որը կարող է արտահայտվել ոչ միայն հայհոյանքով: Հաճելի, բայց համառ կինը կարող է ավելի շատ զայրացնել, քան բռնկուն ու անընդհատ ամուսնու գործերին խառնվող կինը: Սակայն կնոջ յուրաքանչյուր քայլը վերահսկող ամուսինը նույնպես կարող է դառնալ ընտանիքի քայքայման պատճառ:

 

Վերահսկումը նույնպես կարող է դժոխքի վերածել յուրաքանչյուրի կյանքը: Այս սովորությունը խանդի շարունակությունն է: Իհարկե կարելի է վերահսկել զուգընկերոջ որոշ քայլերը, սակայն երբ հսկողությունը կրում է մշտական բնույթ և տարածվում բորոր գործողությունների վրա, այդ թվում նաև սննդակարգի, մարզասրահ կատարված այցելությունների, ծախսած գումարի և այլ մանրուքների վրա, ապա բաժանումն անխուսափելի է:

 


Երրորդը վատ սովորությունը նկատողություններն են: Մշտական փնթնթոցները, միմյանց ծաղրելն ու բղավելը վաղ թե ուշ կհանգեցնել բաժանման: Ամուր ընտանիք ունենալու համար հարկավոր է սովորել հարգել զուգընկերոջը և հանգիստ արտահայտել զգացմունքները:

 

Պետք չէ խնայել գումարը և զրկել զուգընկերոջը հաճույքից: Սխալ է, երբ տղամարդը տնտեսում է գումարը և չի գնում կնոջն անհրաժեշտ մանրուքները, սակայն սխալ է նաև այն, որ կինը կարող է դեմ լինել, երբ ամուսինը ցա նկանում ժամանակ անցկացնել ընկերների հետ: Բացի այդ, պետք չէ անտեսել զուգընկերոջ համար կարևոր մարդկանց, քանի որ այդ դեպքում շատ շուտով զուգընկերը կարող է անտեսել ձեզ:

 

Մեկուսացումը նույնպես շատ վատ սովորություն է: Եթե սիրում եք մեկուսանալ, ապա ավելի լավ է ընդհանրապես ընտանիք չկազմել, քանի որ ամուսնությունն ու մեկուսացումն անհամատեղելի են: Հարկ է հիշել, որ զուգընկերը միայն սեքսի և համատեղ տնտեսման համար չի ապրում ձեզ հետ և նա նույնպես ունի շփման կարիք:

 

Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի համեմատել զուգընկերոջը որևէ մեկի հետ: Սա սովորություն է, որը կարող հանգեցնել բաժանման: Վատ սովորություն է նաև խնդիրները մեկը մյուսից թաքցնելը, սակայն ամենահիմար սովորությունը սեքսվ պատժելն է կամ, առհասարակ, սեքսի բացակայությունը:

Սովորություններ, որոնք կարող են քայաքայել ընտանիքն ու սերը