ԱՄՆ-ի ամենավառ առաջին տիկնայք
Դեմոկրատական կուսակցության Չիկագոյից կամավորի դուստր Միշելը համեստ կյանք է ունեցել, սակայն հետո ավարտել է Փրինսթոն-ի և Harvard Law School դպրոցները: Հմայքով, հումորի զգացումով, հագուստ կրելու տաղանդով նա կարողացավ շատերին համոզել քվեարկել իր ամուսնու օգտին:
Լոռա Բուշ
Նախկին առաջին տիկինը տեխասցի խոշոր գործարարի դուստր է, գրադարանավարուհի: Նա ողջ կյանքում աշխատել է մասնագիտությամբ, զբաղվել է անգրագիտության վերացմամբ: Նա ամուսնուն թույլ չի տվել նաև հարբեցողոթյամբ զբաղվել:
Հիլարի Քլինթոն

Յելի համալսարանի ուսանողուհին մինչև ամուսնանալը աշխատել է Երեխաների պաշտպանության հիմնադրամում, իսկ Բիլ Քլինթոնի հետ ամուսնությունից հետո իրեն ամբողջությամբ նվիրել է ամուսնու խնամքին՝ դառնալով նրա հուսալի խորհրդատուն բոլոր հարցերում և դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ամենաազդեցիկ տնային տնտեսուհին:
Ժաքլին Քենեդի 

Ֆինանսիստ Ջոն Վերնոնի դուստրը ծնվել է Սաութհեմփթոնում: Ջեքիին, ինչպես նրան անվանում էին ընկերները, վիճակված էր դառնալ հանրային մարդ, ոճի սրբապատկեր և իր ժամանակների ամենահայտնի կինը: Իսկ ահա սիրելի կին նա երբեք չդարձավ: Մինչ Ժաքլինը վերանորոգում էր Սպիտակ տունը և դաստիարակում երեխաներին, Ջոն Քենեդին ամեն օր նրան դավաճանում էր: Այնպես որ Ժաքլինը նրա հուղարկավորությանը անգամ մի արցունք չթափեց:
Նենսի Ռեյգան 
Չիկագոյից խոշոր նեյրովիրաբույժի խորթ դուստրը կինոաստղ էր և հանդիպում էր Քլարք Գեյբլի հետ, բայց ամուսնացել է դերասանական գիլդիայի նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ:
Էլեոնորա Ռուզվելտ
Թեոդոր Ռուզվելտի զարմուհին դարձել է Ֆրանկլին Ռուզվելտի կինը: Նա ազատվել է ամուսնու սիրուհուց՝ սպառնալով ոչնչացնել նրա քաղաքական կարերան: Անգամ բուժել է պոլիոմելիտից՝ խոստանալով նախագահ դարձնել:
Էլեոնորան դարձել է 20-րդ դարի ամենապաշտելի անձանցից մեկը:







