Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է մեծացնել շրթունքները
Խոշոր ու փափուկ շրթունքները մի քանի տարի երիտասարդացնում են կնոջը: Սա լավ տարբերակ է առավել գեղեցիկ ու հմայիչ երևալու համար: Սակայն, վերջերս այս պրոցեդուրան անում են նաև 18-ամյա երիտասարդ աղջիկները, որոնք երիտասարդ երևալու խնդիր չունեն: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք այս պրոցեդուրայի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել: Պատմում է պրոֆեսիոնալ մաշկաբանը:
Լավ մասնագետ գտեք
Առաջին հերթին լավ մասնագետ գտեք: Անպայման տեղեկատվություն պահանջեք նրա մասնագիտական հմտությունների ու դիպլոմի մասին: Մինչ բուն պրոցեդուրային անցնելը՝ փորձեք նրան ավելի լավ ճանաչել, ու մի քանի աննշան կոսմետոլոգիական միջամտություններ անել:
Ձեր ցանկությունները ճիշտ արտահայտեք
Հնարավոր է, որ այն ինչ ցանկանում եք փոխել՝ համապատասխան չի լինի ձեր դեմքին: Լավ մասնագետը ինքը պետք է առաջարկի այնպիսի տարբերակ, որը կսազի ձեր դեմքին:

Համոզվեք, որ հակացուցումներ չունեք
Օրինակ, եթե որոշ նյութերից ալերգիա ունեք, կամ վերջերս հերպես եք ունեցել, ինչպես նաև հղիության ընթացքում, ու 18 տարեկանը չլրանալու դեպքում խորհուրդ չի տրվում նման պրոցեդուրաներ անել:
Պատրաստվեք նույնությամբ կատարել բժիշկի ցուցումները
Մի որոշ ժամանակ չեք կարողանա օգտագործել թաք ըմպելիքներ, ալկոհոլ, ինչպես նաև շատ արևի տակ մնալ ու նույնիսկ համբուրվել:
Դաշտանային ցիկլի առաջին օրերին մի արեք այս պրոցեդուրան
Ցիկլի ընթացքում ձեր օրգանիզմն ավելի զգայուն է դառնում, հետևաբար դժվարությամբ կնդունի ներարկված նյութերը:

Պատրաստվեք ցավին
Պրոցեդուրայից հետո ցավեր կունենաք ու շրթունքնեը կուռչեն: Սովորաբար ուռուցքը մեկ օր է տևում, սակայն ցավը կարող է ձգվել մինչև մեկ շաբաթ: Ինչպես նաև այս ընթացքում չի կարելի ցավազրկողներ օգտագործել:
Արդյունքը կպահպանվի մինչև մեկ տարի
Ներարկված նյութերը ժամանակի ընթացքում ներծծվում են: Արդյունքը կպահպանվի 3 ամսից մինչև մեկ տարի՝ կախված օրգանիզմի հատկություններից: Ինչպես նաև ցածրակարգ նյութերը կարող են ժամանակի ընթացքում լուրջ խնդիրներ առաջացնել:
Աղբյուրը՝ elle.ru







