Տարեց ամուսինները կես դար անց կրկին ամուսնացել են՝ կրելով նույն հարսանեկան հագուստը (լուսանկարներ)
Ո՞րն է ավելի դժվար՝ մարմնի կառուցվածքը պահպանելն ու նորից 50 տարվա վաղեմության զգեստը կրե՞լը, թե՞ 50 տարի շարունակ երջանիկ ամուսնությունը պահպանելը: Տարեց ամուսիններ Քերոլ Էն ու Ջիմ Սթեյնֆիլդներն այս հարցին տվել են իրենց ուրույն պատասխանը:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, մի առիթով հին իրերի մեջ փնտրտուքներ անելիս 71-ամյա Ջիմը պատահմամբ գտել է այն հագուստները, որոնք ինքն ու կինը կրել են իրենց ամուսնության օրը:
Թոռնուհու՝ Հեյլիի խնդրանքով՝ ամուսինները որոշել են փորձել իրենց համար առանձնակի խորհուրդ կրող հագուստները: Որքան է եղել տան անդամների զարմանքը, երբ հարսանեկան հանդերձները ճիշտ այնպես են սազել Քերոլին և Ջիմին, ինչպես կես դար առաջ:
Այս ամենից ոգևորված՝ ամուսինները որոշել են 50 տարի անց ևս մի անգամ ամուսնանալ՝ կրելով այդ նույն հագուստները: Այժմ նրանք պատրաստվում են մեղրամսի մեկնել:












