«Աշխարհի ամենագեղեցիկ դեմք 2016» մրցույթի հաղթողը հայտնի է
Կրասնոյարսկում բնակվող 22-ամյա Ալյոնա Ռաևան հաղթել է Մոնղոլիայում կայացած «Աշխարհի ամենագեղեցիկ դեմք» մրցույթում:
woman.ru-ն հայտնում է, որ նա առաջ է անցել բոլոր մրցակցուհիներից և առաջին տեղը գրավել:
Մրցույթին մասնակցել են 60 աղջիկներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի ընթացքում նրանք կրել են ազգային ու երեկոյան զգեստներ, ինչպես նաև լողազգեստ:
.jpg?1476193877670)
«Նվերներ շատ կային, սակայն ամենից շատ մի նկար եմ հավանել, որը հատուկ ինձ համար նկարել է Մոնղոլիայում հայտնի նկարիչներից մեկը: Եվ իհարկե թագն ու գումարը…»,-պատմել է Ալյոնան:

Մրցույթում երկրորդ հորիզոնականը Զամբիայի ներկայացուցիչն է գրավել:








