7 գործողություն, որոնք աշունը կդարձնեն առավել հետաքրքիր

12:48 • 12.10.16

Քայլել բնության գրկում:

 

Իհարկե հեշտ չէ ջերմ բնակարանից դուրս գալ և քայլել կիսախոնավ բնության մեջ, սակայն փորձել պետք է: Հաշվի առնելով, այն փաստը, որ փոխարենը կարող եք անվճար ստանալ օզոնաթերապիա և բարձրացել կյանքի տոնուսը, չէ որ առջևում ձմեռային երկար ամիսներ են:

 

Աշնանային նկար հիշեցնող այգու տեսարանները բացառապես դրականորեն կազդեն ցանկացած մարդու հոգեվիճակի վրա:

 

 

Կարդալ հին գրքույկներ:

 

Աշնանային թավշյա եղանակը թելադրում է նաև հին գրքույկների վերընթերցում: Շատ հաճախ փայլուն գաղափարները ծնվում են մեկ գավաթ թեյի, որևէ ստեղծագործության ու  գրավիչ տեսարանի համադրումից: Ստեղծագործող մարդիկ այս համադրությունը միանշանակ բաց չեն թողնի:

 

 

 

Թխել համեղ կարկանդակներ:

 

Աշնանը տաք թեյը սկսում է աստիճանաբար օրվա անբաժանելի բաղադրիչ դանալ, իսկ թեյի հետ շատ համեղ լրացում է դառնում տանը թխված կարկանդակը: Տնային պայմաններում պատրաստված քաղցրավենիքի բույրը հիասքանչ հակադեպրեսանտ է ցանկացած մարդու համար:

 

 

 

Դիտել հին կինոնկարներ:

 

Հին կինոնկարների դիտումը հիասքանչ բաղադրատոմս է «ալարկոտ» աշնան համար: Վերցնում ենք խոտաբույսերից պատրաստված մեկ գավաթ թեյ, թխվածքաբլիթ և ծածկոց ու միացնում ենք որևէ հայկական ֆիլմ:

 

 

Ստուգել առողջությունը:

 

Այդքան էլ ոգեշնչող չի հնչում, սակայն անհրաժեշտ է պարբերաբար ժամանակ տրամադրել առողջությանը: Հատկապես հաշվի  առնելով, այն փաստը, որ հոկտեմբեր ամսին նշվում են առողջությանը վերաբերող մի քանի միջազգային տոներ:

 

 

 

Կազմակերպել խնջույքներ ընկերների հետ:

 

Պատուհանից այն կողմ եղանակը այնքան էլ  բացօթյա խնջույքներ կազմակերպելուն չի տրամադրում, սակայն դա Ձեզ չի խանգարի, որ դուք մի քանի համեղ ուտեստներ պատրաստեք և հյուրերի հրավիրեք:

 

 

Հիշել  տատիկի դասերը

Ցուրտ եղանակը տրամադրում է, որ վերցնենք թելերն ու սկսենք գործել: Հատկապես այն դեպքում, երբ հիմա առավել նորաձև է ձեռքի աշխատանքը:

 

7 գործողություն, որոնք աշունը կդարձնեն առավել հետաքրքիր