Ինչպես կանխորոշել երեխայի սեռը
Երեխայի սեռը որոշել ցանկանում են բոլոր ծնողները։ Պատահում է, որ զույգը աղջիկ երեխա է ցանկանում ունենալ, սակայն տղա է ծնվում։ Սա կանխորոշելու համար կան բազմաթիվ մեթոդներ, որոնք ոչ միշտ են ճշգրիտ, սակայն փորձել պետք է։
1. Արյան թարմացում
Այս մեթոդն այժմ բավականին հայտնի է։ Այն մշակողները վստահ են, որ տղամարդկանց արյունը թարմանում է ամեն 4 տարին մեկ անգամ, իսկ աղջիկներինը՝ 3 տարին մեկ։ Արյան թարմացում է համարվում նաև արյան կորուստը։ Եվ այսպես, այս մեթոդի համաձայն՝ արյուն կորցնելու պահից սկսած տարիքը կամ ժամկետը պետք է բաժանել երեքի, իսկ տղամարդկանց դեպքում չորսի։ Այնուհետև պետք է համեմատել ստացված արդյունքները։ Որ թիվն ավելի մեծ կլինի՝ նրա արյունն ավելի երիտասարդ կլինի, հետևաբար՝ հենց նա կփոխանցի սեռը։
2. Ի՞նչ է ասում գիտությունը
Վիճակագրության համաձայն 100 աղջիկ երեխայի համար ծնվում է 106 տղա երեխա։ Այս փաստը կոնպենսացվում է տղամարդկանց բարձր մահացության ցուցանիշով, որը կապված է արտաքին ու ներքին գործառույթների հետ՝ ինչպիսիք են պատերազմները, հիվանդություններն ու դժբախտ պատահարները։
3. Հնադարյան մեթոդներ
Դժվար է ասել, թե որքանո՞վ են վստահելի այս հնադարյան մեթոդները, սակայն ժամանակին դրանք լայն օգտագործում են ունեցել և այժմ ևս կարող են աշխատել։ Չինացիները կարծում էին, որ տղա երեխա ունենալու համար սեռական հարաբերությունների ժամանակ պետք է պառկել գլուխը դեպի հյուսիս, իսկ աղջիկ երեխա ունենալու համար՝ հարավ։
Գերմանացիները կարծում էին, որ աղջիկ երեխա ունենալու համար պետք է սեռական հարաբերություններ ունենալ անձրևի ժամանակ, իսկ տղայի համար՝ շոգ օրերին։
Հին Հունաստանում կարծում էին, որաղջիկները ավելի լավ են ստացվում ցուրտ եղանակին, իսկ տղաները՝ շոգ։
Աղբյուրը՝ otvetnavse.com







