5 փաստ պաղպաղակի մասին, որոնք ոչ բոլորը գիտեն

19:17 • 12.10.16

Պաղպաղակը բոլոր ժամանակների սիրելի քաղցրավենիքն է համարվում։ Այն սիրում են թե´ երեխաները, թե´ նրանց ծնողները։ Նախկինում այն սառեցված կաթ էր հիշեցնում, սակայն ժամանակները զարգանում են և պաղպաղակը նույնպես։ Ժամանակի ընթացքում այն տարբեր համային հատկանիշներ ստացավ, ինչպես նաև հմայիչ փաթեթավորում ձեռք բերեց ու ավելի պահանջված դարձավ։ Պաղպաղակ սիրում են բոլորը, սակայն քչերը գիտեն, որ այն․․․

 

1.      Ստեղծվել է մի քանի հազար տարի առաջ

 

Պաղպաղակի պատմությունը սկսվել է ավելի քան չորս հազար տարի առաջ։ Հին Չինաստանում աղանդերի մի տեսակ կար, որը պաղպաղակ էր հիշեցնում։ Իրականում դա մրգի կտորներով ձյուն էր, որը շատ էին սիրում չինացիները։ Իսկ, օրինակ, հին հույները հաճույքով համտեսում էին սառեցված կաթնամթերքը։ Իր արշավների ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորներին մեղրից, սառույցից ու մրգերից պատրաստված աղանդեր էր հյուրասիրում։

 

2.      Պաղապաղակը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել

 

 

2011 թվականի մայիսին Տորոնտո նահանգում աշխարհի ամենամեծ պաղպաղակ-տորթն է պատրաստվել։ Այն ավելի քան 10 տոննա էր կշռում, և այնքան համեղ էր, որ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում։

 

3.      Փայտիկով պաղպաղակը 11-ամյա տղա է հորինել

 

 

1905 թվականի ձմռանը մի տղա դրսում էր մոռացել հյութով բաժակը, որի մեջ նաև ըմպելու ձողիկ կար։ Երբ նա գտավ բաժակը՝  քաշեց փայտիկից ու հանեց սառած հյութը։ Երբ նա մեծացավ՝ ամրագրեց այդ հայտնագործությունն ու վաճառեց պաղպաղակ պատրաստող մի ընկերությանը։ Այժմ փայտիկով պաղպաղակն այնքան տարածված է, որ ոչ ոք չի հիշում, թե ինչպես է այն ստեղծվել։

 

4.      Պաղպաղակը գնահատում են նախագահները

 

 

ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը պաղպաղակի մեծ սիրահար էր։ Նա անձամբ էր պաղպաղակի նոր բաղադրատոմսեր բերում Փարիզից, իսկ նրա հորինած վանիլային պաղպաղակի բաղադրատոմսն այժմ պահվում է Կոնգրեսի գրադարանում։

 

5.      Գարեջրով ու սխտորով պաղպաղակ

 

 

Մերիդա քաղաքում գտնվող Coromonto սրճարանում կարող եք գտնել պաղպաղակի ամենատարօրինակ տեսակները։ Այնտեղ կան մսամթերքի, սնկի, տարբեր այլ բանջարեղենների համով պաղպաղակներ, սակայն ամենամեծ տարածումն ունի գարեջրով ու սխտորով պաղպաղակը։

 

Աղբյուրը՝elle.ru

 

 

5 փաստ պաղպաղակի մասին, որոնք ոչ բոլորը գիտեն