Քիմ Քրդաշյանը հոգեկան ոչ կայուն վիճակում է

10:10 • 12.10.16

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հարձակումից հետո ծանր հոգեկան վիճակում է: Դա նրա ու հարազատների համար ոչ միայն մեծ փորձություն էր, այլև զգուշացում: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ֆոտոմոդելի քույրը՝ Քլոե Քարդաշյանը Էլլեն Դեջեներսի հեղինակային հաղորդման ժամանակ:

 

 

«Քիմի վիճակը այնքան էլ լավ չէ: Նրա հետ կատարվածը անհավանական հոգեկան հարված է հասցրել նրան, բայց մեր ընտանիքը միավորվել է ինչպես երբեք: Մենք կհաղթահարենք այդ փորձությունը միասին»,- նշել է Քլոեն:

 

 

Փարիզում տեղի ունեցածից հետո Քիմն ու նրա քույրերը լռություն էին պահպանում: Քլոեն առաջինը խախտեց լռությունը:

«Ես կարծում եմ, որ դա ահազանգ էր, որն ուղղված էր մեր սովորական կենսակերպի փոփոխության անհրաժեշտության մատնանշմանը: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ առավելագույնս ապահով պաշտպանված ենք»,- հավելել է նա:

Քիմ Քրդաշյանը հոգեկան ոչ կայուն վիճակում է