«18+ Դե Տժժա» համերգային շրջագայությունը մեկնարկեց երևանյան բուհերում
«Մեծ ՀԱՅՔ»-ի Նարեկը սկսում է «18+ Դե Տժժա» համերգային շրջագայությունը երևանյան բուհերում:
Համերգի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 11-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, իսկ հաջորդը կկայանա Մանկավարժական համալսարան:
Այս ամսին Tert.am Life-ին հայտնեց ռեփեր Նարեկը:

«Մեր լսարանի 90 %-ը երիտասարդներ են, որոնք կենտրոնացված է համալսարաններում: Համերգային ծրագիրն անվճար է, քանի որ կան շատ երկրպագուներ, որոնք մեզ հետևում են, լսում, բայց հնարավորություն չունեն վճարելու: Համերգային շրջագայությունը կարող է խթան հանդիսանալ ռեփի զարգացմանը: Ռեփն այն ժանրերից է, որը մեզ մոտ ոչ մի կերպ չի ֆինանսավորվում: Այսինքն, եթե մենք չստեղծենք այս ժանրի կատարումներ, ապա ոչ մեկ չի անի և չի զարգացնի»,- ասաց Նարեկը:

Հարցին՝ ինչո՞ւ «18+ Դե Տժժա», ռեփերը պատասխանեց. «Վերջին ստեղծագործությունս այդպես է կոչվում, որը նաև ֆիլմի սաունդրեքն է: Որոշեցինք հենց այդ նույն անվամբ կոչել մեր համերգայի շրջագայությունը»:
Նարեկի խոսքով՝ գրեթե բոլոր համալսարաններում իրենք կներկայանան, իսկ առաջիկայում պատրաստվում են զորամասերում համերգ տալ:













Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները տրամադրել է Նարեկը







