Ամերիկացին փրկել է սագին ու այժմ չի կարողանում «ազատվել» նրանից (լուսանկարներ)

10:38 • 12.10.16

Երկու տարի առաջ ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակիչ Մայք Ջիվանջին փրկել է լճում խեղդվող սագի ձագին ու չի կասկածել, որ այդ պահին ձեռք է բերել իր ամենամտերիմ ընկերոջը:

 

Boredpanda.com-ը գրում է, որ տղամարդն անուն է տվել սագին (Քայլ), տուն է տարել ու որոշ ժամանակ անց բաց թողել նրան, սակայն ջրլող թռչունը «սիրահարվել» է իր փրկչին ու նույնիսկ ազատ արձակվելուց հետո չի հեռացել նրա տան շրջակայքից:

 

«Ես բազմիցս փորձել եմ ազատվել նրանից, նույնիսկ տնից մի քանի մղոն հեռու եմ տարել ու բաց թողել, սակայն տուն գալուն պես տեսել եմ, որ ինձնից շուտ է տուն հասել: Կարճ ասած` լուծում գտնելն այդքան էլ հեշտ չէ»,- պատմել է տղամարդը:

 

Նա նաև նշել է, որ թռչունը նույնիսկ խանդում է իրեն, երբ ինքը կին հյուրեր է ունենում:

 

«Երբ մոտս աղջիկներ են գալիս, Քայլը զգում է վտանգն ու ցույց է տալիս իր վերաբերմունքը: Հետաքրքիր է, որ նա տարբերակում է իրենցից իրական «սպառնալիք» ներկայացնող կանանց»,- մանրամասնել է նա:

 

 

 

 

 

Ամերիկացին փրկել է սագին ու այժմ չի կարողանում «ազատվել» նրանից (լուսանկարներ)