7 ապացույց, որ ավագ քույրը լավագույն ընկերն է կյանքում

11:24 • 13.10.16

Անկախ այն փաստից, թե որքան հաճախ քույրերը կարող են վիճել տարբեր իրերի ու երևույթների պատճառով, միևնույնն է քույրն ամենահարազատ մարդն է ցանկացած աղջկա համար:

 

Մենք, անկասկած, սիրում ենք մեր քույրերին, հատկապես ավագ քույրերին, ովքեր պաշտպանի ու ուսուցչի դեր են կատարում մեր կյանքում: Այս մասին գրում է The Metro-ն և ներկայացնում մի քանի կարևոր պատճառ, որ ապացուցում են, որ ավագ քույրը լավագույն ընկերն է մեր կյանքում:

 

1.Ավագ քրոջդ հետ կարող ես խոսել ամեն ինչի մասին: Նա այն մարդն է, ում հետ կարող ես կիսվել, երբ չես ցանկանում խոսել նույնիսկ ընկերներիդ ու ծնողներիդ հետ, որոովհետև գիտես, որ նա երբեք չի դատի քեզ, քանի որ ինքն էլ անցել է նույն ուղով:


2.Նա միշտ կպաշտպանի քեզ, ինչ էլ որ լինի: Ավագ քրոջ ոսկե կանոնն է` «Միայն ես կարող եմ նեղացնել իմ փոքրիկ քույրիկին»: Նա միշտ պատրաստ է կանքնել թիկունքիդ, եթե որևէ մեկը փորձում է նեղացնել քեզ:

 

3.Նա փորձադաշտ է եղել ծնողներիդ համար: Նրանք արդեն փորձարկել են հնարավոր բոլոր պատիժները քրոջդ վրա և արդեն առավել հանգիստ են նայում քո թույլ տված սխալներին կամ, օրինակ, ուշ տուն գալուն, եթե նախապես զգուշացնում ես:

 

4.Նա օրինակ է քեզ համար: Դու միշտ կարող ես կրկնօրինակել նրան կամ սովորել նրանից: Բացի այդ, երբ ծնողներդ տանը չեն լինում, նա քեզ հետ է և հոգ է տանում քո մասին:

 

5.Նա օգնում է կատարել տնային աշխատանքը: Ավագ քույրը միշտ օգնում է պատրաստել դասերն ու շատ բան անում քո փոխարեն:

 

6.Նա օգնում է քե գտնել քո ոճը: Նա կարող է հուշել` ինչն է քեզ հարմար, ինչը` ոչ:

 

7.Նա ավելի լավ է ճանաչում քեզ, քան դու ինքդ:

7 ապացույց, որ ավագ քույրը լավագույն ընկերն է կյանքում