«Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Հայկոն է
Շուտով մեծ էկրաններ կբարձրանա «Երկրաշարժ» ֆիլմը, որը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետին: Համացանցում հրապարակվել է ֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակը Հայկոն է:
Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, իսկ սցենարի հեղինակները՝ Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը, Հրանտ Բարսեղյանը:
Նախնական տվյալների ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 17-ին:
«Երկրաշարժ» ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին և Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում:

Դերերում՝ Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Դանիիլ Իզոտով, Արտյոմ Բիստրով, Սաբինա Ահմեդովա, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Հրանտ Թոխատյան, Իրինա Բեզրուկովա, Միքայել Պողոսյան, Սոս Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան, Արմեն Մարկարյան, Արսեն Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Սարգիս Գրիգորյան, Հասմիկ Ալեքսանյան, Արևիկ Մարտիրոսյան, Միքայել Արամյան, Վրույր Հարությունյան, Սեբաստյան Կիսակ:







