«Քարե դարդ» սիթքոմի դերասանները կադրից դուրս (լուսանկարներ)

13:00 • 19.10.16

«Քարե դարդ» սիթքոմի 3-րդ եթերաշրջան արդեն մեկնարկել է: Ավելի ուշ Tert.am Life-ի հետ զրույցում դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը պատմել էր 3-րդ եթերաշրջանի փոփոխությունների մասին:

 

«Արմուշը, ով մարմնավորում էր Գոգոյի կերպարը, այս եթերաշրջանում չի լինի: Նախագիծն էլ ավելի հետաքրքրացնելու համար՝ ավելացել ենք մի քանի կերպարներ և վերադասավորումներ ենք արել:  Օրինակ՝ Ռաֆայել Երանոսյանի կերպարն այս եթերաշրջանում կակտիվանա»,- նշել է Վաչեն:

 

«Քարե դարդ» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում դերասանական հիմնական կազմին միացել են «Վիտամին» ակումբից Զառա Սահակյանն ու Մհեր Մխիթարյանը։

 

Այս օրերին դեռ շարունակվում են նկարահանումները: Tert.am Life-ը ներկայացնում է մի քանի կադրեր նոր եթերաշրջանից:

 

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի