Քիմ Քարդաշյանի կյանքն այլ տեսանկյունից. Քիմի բարեգործությունները
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կերպարը մշտապես կապված է էպոտաժային հագուստի ու սկանդալների հետ: Եվ իրոք, Քանյե Ուեսթի կինը ամեն պահ ապացուցում է աշխարհին, որ դա դուր է գալիս իրեն: Բոլորը կարծում են, որ Քիմը միայն իր արտաքինով ու աստղային կյանքով է զբաղվում, սակայն իրականում դա այդպես չէ: Ինչպես գրում է spletnik.ru-ն՝ աշխարհահռչակ հեռուստաաստղը նաև աշխարհի մասին է մտածում: Նա բազմիցս օգնել է ու շարունակում է օգնել բոլոր նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Ահա Քիմի բարության դրսևորման մի քանի օրինակ՝
1. Քիմը վաղուց ու կանոնավոր զբաղվում է բարեգործությամբ: Ամեն տարվա եկամուտի 10% -ը Քիմը բարեգործությանն է հատկացնում:
2. Քիմը արգելել է դստերը նվերներ մատուցել՝ հիվանդ երեխաներին օգնելու համար: Հղիության վեցերորդ ամսին նա հայտնել է, որ իր ապագա դստերը մատուցվող նվերները ավելի լավ է Չիկագոյի մանկական հիվանդանոց ուղարկվեն:
3. Ցեղասպանության 100-րդ տարելիցին Քիմը եկավ Հայաստան: Իր այդ քայլով՝ նա ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի կողմ ուղղեց: Հազարավոր միջազգային լրատվամիջոցներ գրում էին Հայաստանի ու Ցեղասպանության մասին:
4. Իր ներդրումն է ունեցել Բոդիպոզիտիվ շարժման մեջ և աջակցել է գենդերային բանակցություններին:
5. Ելույթ է ունեցել տրանսգենդերների պաշտպանության համար: Երբ Քարդաշյան-Ջեներ ընտանիքում հայտնվեց Քեյթլին Ջեները՝ Քիմը առաջինն էր, ով աջակցեց իր քրոջ՝ Քենդալի հորը: Նա հորդորեց նրան երջանիկ լինել ու սեփական կյանքով ապրել:
6. Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսոնի հետ բաժանումից հետո՝ բարեգործությանը տրամադրեց հարսանեկան նվերի համար նախատեսված գումարը, որը կազմում էր 200 հազար դոլար:
7. Քիմը իրագործել է ծանր հիվանդ երկրպագուի երազանքը: 2015 թվականի օգոստոսին Քիմը մեկնեց իր երկրպագուհի Անիսսայի հետ հանդիպման: Աղջիկը ծանր հիվանդ էր ու երազում էր հանդիպել հեռուստաաստղին:

8. Նա ժամանակ է անցկացրել բարեգործական ֆորումի մասնակիցների հետ: 2015 թվականին Քիմը համաձայնեց ժամանակավորապես կամավոր դառնալ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում:
9. 2015 թվականին Քիմը մեկնել է Նոր Օրլեան՝ իր երկրպագուհու ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար:

10. Իր ընտանիքի հետ միասին մեծ տոնավաճառ է կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը բարեգործությանն է հատկացրել:
11. Ավելի քանի 1000 զույգ կոշիկ է նվիրել: Իր ամուսնու հետ միասին՝ Քիմը օգնել է Ամելիա Ֆլորեսին, ով պետք է Ամանօրին 2000 զույգ կոշիկ բաժաներ:
12. Իր ամենաակտիվ երկրպագուներին՝ Քիմը հրավիրել է հանդիպման, որի ընթացքում ինքն ու Քանյեն ծանոթացել են նրանց հետ, հյուրասիրել նրանց ու լուսանկարվել:







