5 հարց, որոնք կօգնեն փրկել ձեր հարաբերությունները

15:01 • 18.11.16

Հարաբերություններում ամենակարևոր երևույթներից մեկը խոսելն է: Դուք միշտ պետք է խոսեք ձեր երկրորդ կեսի հետ, սակայն այդ զրույցը չպետք է դատարկաբանություն լինի: Աշխատեք իրոք կարևոր հարցեր քննարկել նրա հետ, հակառակ դեպքում՝ դուք պարզապես կձանձրացնեք նրան:

 

elle.ru-ն գրում է, որ կործանվող հարաբերությունները փրկելու համար կան հատուկ հարցեր: Այս հարցերի շուրջ զրույցներ ունենալուց հետո՝ դուք ավելի լավ կհասկանաք միմյանց և այլևս անհամաձայնություններ չեն լինի:

 

1.      Ես այնպիսի բան եմ արել, որը քեզ դուր չի՞ եկել:

 

Երբ զգում եք, որ նա նեղացել է կամ այլ կերպ է ձեզ հետ շփվում, ապա հարցրեք նրանից: Մի՞գուցե այնպիսի բան եք արել, որը վիրավորել կամ վշտացրել է նրան:

 

2.      Քեզ դուր գալի՞ս է մեր սեքսուալ կյանքը:

 

Այս հարցերում ավելի լավ է ամեն ինչ նախօրոք պարզաբանել: Հաճախ խոսեք սրա մասին և վստահ եղեք, որ ամեն բան դուր է գալիս ձեր զուգընկերոջը:

 

3.      Ինչպե՞ս մեր կյանքն ավելի հարմարվետ դարձնենք:

 

Քննարկեք նրա հետ ձեր ապագա և ներկա կյանքը: Մտածեք այնպիսի տարբերակներ, որոնք կօգնեն ներկայում ավելի հարմարավետ ապրել, իսկ ապագայում ոչնչի կարիք չունենալ: Միասին կազմված նախագծերը ամրացնում են հարաբերությունները:

 

4.      Կարո՞ղ եմ որևէ կերպ օգնել քեզ:

 

Երբ տեսնում եք, որ նա շատ զբաղված է, ժամանակ չունի և հուսահատվում է՝ առաջարկեք ձեր օգնությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ վստահ եք, որ ոչնչով չեք կարող օգնել ձեր սիրելիին, միևնույնն է առաջարկեք: Դա կնշանակի, որ նրա խնդիրները ձեզ համար նշանակություն ունեն, իսկ ձեր զուգընկերն իրեն ավելի ուժեղ կզգա:

 

5.      Մի՞գուցե ցանկանում ես մենակ մնալ:

 

Լինում են դեպքեր, երբ մարդկանց պետք է միայնակ մնալ: Այս դեպքում պետք է հասկանաք, որ ձեր սիրելին դրա կարիքն ունի և բաց թողեք նրան: Մենակության մեջ մարդիկ ավելի լավ են մտածում ու ճիշտ որոշումներ են կայացնում: Մի բռնացեք ձեր սիրելիի մենակ մնալու ցանկությանը, նրան ազատություն տվեք:

 

 

 

 

5 հարց, որոնք կօգնեն փրկել ձեր հարաբերությունները