Ինչպե՞ս է անցել Ռազմիկ Ամյանի մեծ մենահամերգը Երևանում (լուսանկարներ)

15:30 • 18.11.16

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ՝ նոյեմբերի 17-ին, կայացավ Ռազմիկ Ամյանի մենահամերգը: Դահլիճը լեփ- լեցուն էր երիտասարդներով:

 

«Դու երիտասարդ ես». այս խորագիրը կրող համերգային ծրագիրը  նվիրված էր Ուսանողների միջազգային օրվան:

 

Ռազմիկ Ամյանը երիտասարդներին ներկայացավ իր հին և նոր կատարումներով: «Չունի աշխարհը քեզ նման» երգով մեկնարկեց համերգը: Երգ, պար, խնդություն. իսկական տոն էր տիրում դահլիճում:

 

Նշենք, որ մենահամերգը կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Ինչպե՞ս է անցել Ռազմիկ Ամյանի մեծ մենահամերգը Երևանում (լուսանկարներ)