Դե արի ու մի ծիծաղի «Դե Տժժա» կինոկատակերգության ժամանակ (տեսանյութ)
«Դե Տժժա» կինոկատակերգությունը շարունակում է ցուցադրվել կինոթատրոններում: Ֆիլմի ստեղծագործական կազմը հանդիսատեսի համար նոր անակնկալ է պատրաստել:
Եթե կարողանաս չծիծաղել «Դե Տժժա» ֆիլմը դիտելիս՝ Ձեր տոմսի ամբողջ գումարը կվերադարձնի ապահովագրական ընկերությունը:
«Դե արի ու մի ծիծաղի: Քո ծիծաղն արդեն ապահովագրված է». ահա այս խորագրով ակցիան գործում է ամեն երեքշաբթի, Cinema Star կինոթատրոնում և ամեն հինգշաբթի Kino Park կինոթատրոնում:
Նշենք, որ դահլիճում լինելու են հատուկ սարքավորումներ՝ յուրաքանչյուրին հսկելու համար:







