Գուրգեն Դաբաղյանը Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի համար կատարել է «Հորովել» երգը (տեսանյութ)
Երգիչ Գուրգեն Դաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի համար կատարում է «Հորովել» երգը:
«Սիրելիներս ահա Քարդաշյանների և Քանյե Ուեսթի հետ հանդիպման տեսանյութը, որը ժամանակավոր արգելափակել էի ըստ պայմանավորվածության։ Հիմա արդեն համաձայնություն ձեռք բերվեց նորից այն հասանելի դարձնել youtube-ի իմ պաշտոնական էջում, իհարկե մի փոքր ուշացումով, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Հուսով եմ այն կհավանեք և կգնահատեք, անհամբեր կսպասեմ ձեր կարծիքներին»,-գրել է Գուրգենը:
Tert.am Life-ի հետ զրույցում Գուրգենը նշեց, որ Քիմին իր ձայնասկավառակն է նվիրել, իսկ հորեղբայրը՝ դուդուկ:
«Երգը շատ էր հավանել: Ասաց, որ ինքը հենց այս ոճի երգ էր ուզում լսել Հայաստանում»,- ասաց Գուրգենը:
Հիշեցնենք, որ այս տեսանյութը նկրահանվել է մեկ տարի առաջ, երբ Քիմ Քարդաշյանն այցելել էր Հայաստան:







