Հայաստանում առաջին անգամ կկայանա «Գրքի գիշեր 2016» միջոցառումը (լուսանկարներ)
«Արի գրքախառնվենք» խորագիրը կրող «Գրքի գիշեր 2016» միջոցառումն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և տեղի կունենա նոյեմբերի 25-ին «Բուկինիստ» գրախանութում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Loft-ում հայտնեցին կազմակերպիչները՝ «Բուկինիստ» ընկերության տնօրեն, «Գիրք տարածողների ազգա յին ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Վարդանյանը, «Արևիկ» հրատարակչո ւթյան տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը և ծրագրի աջակից ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Շատ ոգևորիչ անուն ունի այս ծրագիրը, քանի որ գիրքը ոչ միայն միմյանց հանդեպ, այլ նաև կյանքի երևույթների հանդեպ մերձեցման և կյանքի ճանաչման լավագույն միջոցներից մեկն է: Մեզ համար շատ ուրախալի է աջակցել մի ծրագրի, որը իր տեսակով առաջինը լինելով Հայաստանում, ներքին մեծ պոտենցիալ ունի: Մարդիկ առհասարակ իրենց կենցաղում որևէ կերպ պետք է գիրքը առնչեն ոչ միայն ինֆորմացիա ստանալու, այլ նաև ժամանցին:Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ է, որ գիրքը և ընթերցանությունը առհասարակ մեր կենցաղում ենթադրելի է, որ ավելի մեծ դերակատարում ստանա»,- ասաց Ներսես Տեր-Վարդանյանը:

Միջոցառման ժամանակ գրախանութի ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, լինելու է գրքախաղ, թեյախմություն, ընթերցողները հնարավորություն կունենան ձեռք բերել գրքեր հեղինակային ինքնագրերով, իսկ կեսգիշերվանից հետո մինչև լույս սպասվում է «գրքոտ անքնություն» արդեն օնլայն հարթակում:
« «Լավագույն նվերը գիրքն է» մենք ղեկավարում ենք հենց այս սկզբունքով: Գիրքը եղել է և կա ու կմնա գիտելիքի ձեռքբերման հիմնական աղբյուրից մեկը: Գիրք ասելով ոչ թե ի նկատի ունենք գեղարվեստական գրականություն, այլ գիտելիքի բոլոր բնագավառները: Ուրախալի է այն փաստը, որ վերջին տարիներին ընթերցողների թիվը ավելացել է: Այս ամենը հաշվի առնելով, որոշեցինք կազմակերպել գրքի գիշեր: Բազմաթիվ արձագանքներ ենք ստացել, որ ցանկանում են մասնակցել ծրագրին և մենք մի մտավախություն ունենք, թե ինչպես ենք այդքան մարդու տեղավորելու եզ մոտ»,- նշեց Խաչիկ Վարդանյանը:

Իսկ Սաբեթ Հովհաննիսյանի համոզմամբ. « «Գրքի գիշեր»-ը տոնն է, որը կցանկանայի դառնար ամենամյա ու տարին տարվա վրա ավելի ընդլայնվի: Այս տոնը կարող է խթանիչ գործ հանդիսանալ, որ տպագիր գրքի տարանցմանը, քանի որ այն մարդու համար շատ կարևոր է, քան այսօրվա էլեկտրոնային, որն ավելի է գերիշխում»:
Նշենք, որ միջոցառմանը ներկա է լինելու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև բազմաթիվ հայտնի հյուրեր:
Մելինե Տոնոյան







