«Սերը վարակիչ է. խորհուրդ եմ տալիս օրինակ վերցնել ինձանից». Եվա Ռիվաս

12:30 • 23.11.16

Ռուսաստանում բնակվող Եվա Ռիվասը շարունակում սացցանցերում հաճախակի լուսանկարներ հրապարակել և կիսվել իր տպավորությւոններով: Այս անգամ ևս բացառություն չէ:

 

 

Եվան լողասգեստով լուսանկար է հրապարակել և մակագրել. «Անկախ նրանից, թե ինչ է կատարվում իմ կյանքում, որքան էլ այն լավ է կամ վատ, ես միշտ սիրով, երջանկությամբ ու ոգևորությամբ եմ լցված։ Մռայլ պահերը միշտ լավը կդառնան։ Այնպես որ, քանի դեռ ընտանիքս ամբողջական է և առողջ, տրամադրությունս անփոփոխ է։ Ինչպես հոտավետ լիլիան կարող է սեղանի վրա դրված ամբողջ 20 սենիականոց բնակարանը տարածել իր բույրը, այնպես էլ ես եմ սեր տարածում իմ շուրջը: Եթե դուք այդ տարածքում եք, ապա ձեր բախտը բերել է։ Դուք Ջեք-փոթ ունեք։ Խորհուրդ եմ տալիս օրինակ վերցնել ինձանից։ Սերը վարակիչ է, վարակեք բոլորին»,- գրել է Եվան։

 

«Սերը վարակիչ է. խորհուրդ եմ տալիս օրինակ վերցնել ինձանից». Եվա Ռիվաս