Ինչ են ամաչում անել տղամարդիկ կանանց ներկայությամբ

17:26 • 24.11.16

Տղամարդիկ ավելի ամաչկոտ են, քան կանայք: Կան բազմաթիվ գործողություններ, որոնք ամաչեցնում են տղամարդկանց ու նրանց բարդույթների մեջ գցում: Պարզապես, տղամարդիկ ավելի քիչ զգացմունքային են, քան կանայք, և սովորաբար չեն արտահայտում իրենց զգացմունքները, այդ թվում նաև ամոթը:

 

creu.ru-ն գրում է, որ կա չորս գործողություն, որոնք ամաչում են անել տղամարդիկ կանանց ներկայությամբ:

 

1.      Մերկանալ

 

Տղամարդիկ ամաչում են մերկանալ կնոջ ներկայությամբ: Սա բնական երևույթ է և պատահում է յուրաքանչյուրի կյանքում: Տղամարդկանց համար շատ դժվար է ցուցադրել իրենց մարմինը, քանի որ նրանք բազմաթիվ բարդույթներ ունեն այդ առումով: Ժամանակակից նորաձևության աշխարհը ստեղծել է գեղեցկության չափանիշներ, որոնց չհամապատասխանելու դեպքում մարդիկ բարդույթներ են ձեռք բերում: Այդպես էլ, տղամարդիկ վախենում են, որ կարող են չհամապատասխանել իրենց ընտրայի ցանկություններին և ամաչում են մերկանալ: Այս դեպքում կինը պետք է ցույց տա տղամարդուն, որ նա գեղեցիկ է և ցանկալի:

 

2.      Նրբության արտահայտում

 

Որքան էլ որ զարմանալի է, բայց տղամարդիկ ամաչում են նուրբ լինել կանանց հետ: Նրանք վախենում են, որ իրենց նրբությունը որպես թուլություն կդիտարկվի և նրանք իրենց կնոջ աչքերում  կկորցնեն հարգանքը: Այդ պատճառով էլ նրանք խուսափում են իրենց նուրբ ու ջերմ զգացմունքները ցուցադրելուց:

 

3.      Թուլություն ցուցադրել

 

Տղամարդիկ ամաչում են թույլ երևալուց: Նրանք պետք է տան պաշտպանը լինեն, իրենց կնոջ ասպետը: Ցանկացած տեսակի թուլության դրսևորումները սարսափեցնում են տղամարդկանց: Նրանք ձգտում են միշտ ուժեղ լինել ու չցուցադրել, որ հոգնել են կամ տխուր են:

 

4.      «Հիմարանալ»

 

Տղամարդիկ հաճախ են «հիմարանում» ու զվարճալի իրավիճակներ ստեղծում: Սակայն, նրանք ամաչում են դա անել կանանց ներկայությամբ: Կինը չպետք է շտապեցնի տղամարդուն և ստիպի նրան ավելի ազատ ու անկաշկանդ լինել: Այն ժամանակ, երբ տղամարդը հասկանա, որ իրեն սիրում են այնպիսին, ինչպիսին նա կա՝ նա կդադարի այդքան լուրջ լինել:

 

 

 

Ինչ են ամաչում անել տղամարդիկ կանանց ներկայությամբ