Ամերիկուհին 100 պլաստիկ վիրահատություն է կատարել և դեռ դժգոհ է իր արտաքինից
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող շվեդուհի Փիքսի Ֆոքսը հարյուր պլաստիկ վիրահատություն է կատարել` արտաքինը կատարելագործելու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, աղջիկն այնքան էլ գոհ չի իր արտաքինից և խոստացել է շարունակել վերափոխումը: Կնոջ վիրահատությունների թվում է 3 կողոսկրերի հեռացումը, կրծքի մեծացումը, լիպոսակցիան, լիպոֆիլինգը:
Պլաստիկ վիրաբույժը հայտնել է, որ հանել է նրա կողերի և փորի ճարպն ու դրանից ստացված բիոնյութով լցրել է կնոջ շուրթերն ու հետույքը:
26-ամյա ամերիկուհին նշել է, որ ցանկանում է ևս 10 վիրահատական միջամտություն կատարել հաջորդ տարի, ինչպես նաև մտադիր է կրկին կորսետ կրել` նեղ իրան ձեռք բերելու համար:
![]()









