Անի Երանյանը՝ իր հղիության լուրերի մասին

10:22 • 25.11.16

Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տեղեկություն է տարածվել այն մասին, որ դերասանուհի Անի Երանյանը հղի է։ Պատճառն այն է, որ նա գիրացել է։

 

Լուրերի իսկությունը պարզելու նպատակով Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով այժմ հյուրախաղերով գտնվում է ԱՄՆ-ում։



«Ես հղի չեմ։ Ընդամենը վերջին շրջանում մի քանի կիլոգրամով գիրացել եմ։ Այնպես որ, ամբողջական նկար չդնելու կամ այլ բաների հիման վրա ենթադրություն անելու կարիք չկա»,- հրապարակման վերաբերյալ ասաց Անին։


Դերասանուհին նաև պարզաբանեց, թե ինչու ամբողջ օրվա ընթացքում չի արձագանքել շրջանառվող  խոսակցություններին։ «Ես միայն հիմա եմ արձագանքում հրապարակմանը, քանի որ ԱՄՆ-ում եմ։ Այստեղ գիշեր էր, ես քնած էի։ Արթնացա ու տեսա, թե ինչ քննարկումներ են ծավալվում։ Շատ տհաճ է, երբ աղջիկը 2-3 կիլոգարամով գիրանում է և իրեն վերագրում են, թե հղի է»,- եզրափակեց Անին։

Անի Երանյանը՝ իր հղիության լուրերի մասին