Որ իրերն են տանը դրական էներգիա ստեղծում

16:58 • 26.11.16

Դրական էներգիան շատ անհրաժեշտ է ընտանիքում՝  ներդաշնակություն ստեղծելու համար: Դրական էներգիա ստեղծելու համար առաջին հերթին պետք է ձևափոխեք ձեր բնակավայրը: Տան բոլոր անպետք իրերը պետք է դեն նետել:

 

Եթե տանը այնպիսի իրեր ունեք, որոնք մեկ տարուց ավելի է չեք օգտագործել, ապա անհապաղ դեն նետեք դրանք: Ըստ Ֆեն-շուի ուսմունքի՝ տանը պետք է լինեն միայն այնպիսի իրեր, որոնք պետք են գալիս ձեզ և շատ տեղ չեն գրավում:

 

Ազատ բնակարանում ավելի հաճելի է ապրել, քան այն մեկում, որտեղ շատ կահույք ու անպետք իրեր կան: Ձեր տանը դրական էներգիա ստեղծելու համար.

 

1.      Սենյակի մեջտեղի հատվածը բնական, անտառային գույներով ներկեք: Սա թարմության շունչ կբերի ձեր տուն:

 

2.      Աշխատեք, որ տանը մի քանի ապակյա հարթություն լինի՝ սեղան, դեկորատիվ իրեր: Սա տարածության պատրանք է ստեղծում:

 

3.      Տան որևէ երևացող վայրում սև ապակյա տարայի մեջ գումար դրեք: Սա թույլ չի տա, որ գումարը հեռանա ձեր տանից:

 

Մեծ նշանակություն ունեն նաև ձեր տան պատերից կախված նկարները.

 

1.      Տարեց մարդու նկարը երկարակեցություն է խորհրդանշում:

 

2.      Ջրվեժի պատկերը հաջողված կարիերայի խորհրդանիշն է:

 

3.      Կրակի երանգներում նկարը խորհրդանշում է հարգանք ու հաջողություն:

 

4.      Ծիածանի պատկերը ձեր տունը գույներով ու բարձր տրամադրությամբ կլցնի:

 

Մի ծանրաբեռնեք ձեր բնակարանն ավելորդ իրերով: Միայն այդ դեպքում ներդաշնակություն կհաստատեք ու դրական էներգիա կստեղծեք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որ իրերն են տանը դրական էներգիա ստեղծում