«Վերնիսաժ»-ի հյուրասրահում տիրում է ջերմ մթնոլորտ. Նազենի Հովհաննիսյան

12:22 • 26.11.16

Արմենիա TV-ի եթերում հեռարձակվող «Վերնիսաժ» հաղորդումը շարունակում է բացահայտել նշանակալի ու հետաքրքիր անձանց կյանքի կարևորագույն դրվագներն ու փակ էջերը: Նկարահանման հյուրասրահում այս անգամ Էդգար Գյանջումյանն է իր մտերիմների ու ընկերների հետ:

 

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հյուրերի հետ միասին կբացահայտի վարագույրից այն կողմ թաքցրած պատմությունները:

 

Նախքան նկարահանումը Tert.am Life-ը զրուցեց Նազենի Հովհաննիսյանի հետ, որը այսուհետ հաղորդումը կվարի առանց Արտակ Հերիքյանի:

 

 

«Մենք ունենք շատ արվեստագետներ, որոնք վաղուց անցել են պարզապես արվեստագետի սահմանը և դարձել են հասարակական գործիչներ, որոնք շատ կարևոր ներդրում են ունեցել մեր քաղաքացիական և նաև մարդկային ձևավորման գործում: Օրինակ՝ Էդգար Գյանջումյանը միայն երգահան չէ կամ կոմպոզիտոր, որը բեմում է հայտնի: Նա կերպար է, որը կարողացել է հաղթահարել իր հիվանդությունը և դրանով նաև ստեղծել նոր շարժում՝ փորձելով  օգնել փոքրիկ երեխաներին»,- նշեց Նազենին:

 

Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանին նվիրված հաղորդումը դիտեք այսօր՝ 20:40-ին:

 

«Վերնիսաժ»-ի հյուրասրահում տիրում է ջերմ մթնոլորտ. Նազենի Հովհաննիսյան