Երազների գաղտնիքը. ինչ է կատարվում ձեր հոգու հետ, երբ դուք քնած եք
Սովորաբար, մարդիկ չեն հիշում այն, ինչ տեսել են երազում: Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են երազների մոգական աշխարհն ու մի քանի կարևոր բացահայտումներ են արել:
marketium.ru-ն գրում է, որ երազում մարդու ուղեղն ավելի արագ է աշխատում ու բնական է, որ տարբեր կարևոր որոշումներն ավելի հեշտ է երազում կայացնել, քան արթուն ժամանակ: Երազում մարդիկ գտնում են բազմաթիվ հարցերի պատասխաններ, հանդիպում վաղուց մահացած բարեկամների հետ ու տարօրինակ իրավիճակներում հայտնվում:
Հնդկացիները կարողացել են կատարելապես բացատրել երազները: Նրանց համար երազը շատ կարևոր նշանակություն է ունեցել և լայն օգտագործվել է նրանց մշակույթում: Հնդկացի երեխաներին մանկուց սովորեցնում էին հիշել երազները, որպեսզի հետո նոր գիտելիքներ քաղոն դրանցից ու բացահայտեն իրենց ներաշխարհը:
Հնդկացիները հավատում են, որ քնի ժամանակ մարդու հոգու մի մասը բաժանվում է մարմնից: Նրանք կարծում են, որ մարդը երեք հոգի ունի: Առաջինը արտահայտվում է շնչելու ժամանակ, երկրորդը՝ մարմինն է, որը մարդուն էներգիա է տալիս, իսկ երրորդը՝ ազատ հոգին է, որը քնի ժամանակ դուրս է գալիս մեր մարմնից: Մինչ երկու այլ հոգիները մնում են մարմնում, երրորդը լքում է այն ու ճանապարհորդում այլ աշխարհներում, շփվում այլ հոգիների հետ:
Երազների աշխարհը լրիվ այլ հարթություն է, որը լավ ուսումնասիրելու դեպքում հնարավոր է նույնիսկ ապագան կանխագուշակել:







