«Վիտամին»-ի Չարենցի կինը չմեկնաբանեց իր հղիության մասին լուրը
Համացանցում լուրեր են պտտվում, որ «Վիտամին» ակումբի Չարենցի, նույն ինքը Կարեն Սահակյանի կինը՝ Ալյա Սեդրակյանը հղի է: Լուրերը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց Կարենի հետ, վերջինս առանց հարցը լսելու ընդհատեց հեռախոսազանգը, իսկ Ալյան չցանկացավ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Կարենը և երգչուհի Ալյան այս տարի են օրինականացրել իրենց հարաբերությունները:








