Որն է կենդանակերպի ամենաուժեղ նշանը
Կենդանակերպի այս նշանը հատուկ ուժ ունի, որը հասանելի չէ մնացած նշաններին: Նրանք նպատակասլաց ու կարգապահ են, ինչի շնորհիվ էլ հասնում են բազմաթիվ հաջողությունների:
makataka.ru-ն գրում է, որ Կարիճների ուժը պայմանավորված է Պլուտոն մոլորակի հետ փոխկապակցման հետ: Այս մոլորակը ուժ է տալիս Կարիճներին ու նրանց անպարտելի դարձնում:
Կարիճները համառ են, միշտ հասնում են իրենց նպատակներին, անկախ բոլոր ջանքերից ու զոհերից: Նրանք երբեք գործը կիսատ չեն թողնում ու ատում են այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ավարտել իրենց աշխատանքն ու խանգարում են մյուսներին:
Կարիճների ներքին էներգիան ձգում է կենդանակերպի մյուս նշաններին: Նրանք ձգտում են Կարիճների կողքին լինել, քանի որ նրանց տոկուն կամքն ու նպատակասլացությունը ոգևորում է նրանց: Կենդանակերպի այդ նշաններին կարելի է սիրել կամ չսիրել, սակայն անտարբեր լինել նրանց նկատմամբ չի ստացվի: Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են, սակայն ոչինչ չեն անում դրան հասնելու համար: Նրանք պարզապես աշխատում են և ջանք ու եռանդ չեն խնայում իրենց նպատակներին հասնելու համար:
Այս նշանները հեշտ են լեզու գտնում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Անձնական կյանքում նրանք երբեք խնդիրներ չեն ունենում, քանի որ իրենց ուժեղ ներքին էներգիան ու հմայքը թույլ չի տալիս անտարբեր անցնել:
Նրանք ներողամիտ չեն իրենց թշնամիների հանդեպ: Եթե Կարիճները զայրանում են, ապա ավելի լավ է նրանցից հեռու մնալ: Կարիճների սարկազմի զգացումն ու նեղ հումորը շատերին վիրավորում է, սակայն նրանք միշտ ասում են այն, ինչ մտածում են և երբեք չեն թաքցնում իրենց զգացմունքները:







