Ինչպե՞ս զարդարել տունը՝ Նոր տարվան ընդառաջ
Հաջորդ տարին Կարմիր աքաղաղի տարի է: Տան զարդարանքը ևս պետք է համապատասխանի տարվա տիրակալին: Գունապնակը պետք է կազմված լինի կարմիր, նարնջագույն, դեղին գույներից, կարելի է օգտագործել նաև Ամանորյա ավանդական գույները՝ կանաչը և արծաթագույնը:
godzagodom.com-ը գրում է, որ տան ձևավորման համար պետք է օգտագործվեն բնական հումքից պատրաստված դեկորացիաներ: Դրանք կարող են լինել եղևնու կոներ, տերևներ, կաղին և բուսական ծագում ունեցող այլ իրեր:
Կարմիր աքաղաղը կհանդուրժի, եթե տանն արհեստական եղևնի դնեք: Սա չի հակասում այն փաստին, որ աքաղաղը սիրում է բնությունը: Տոներին պատրաստվելիս զարդարեք տոնածառը կարմիր, ոսկեգույն ու կանաչ գույներով: Այս գույները դուր են գալիս տարվա խորհրդանիշին, ինչպես նաև տոնական տրամադրություն են ստեղծում:
Տունը ձևավորելիս այնպես արեք, որ հարմարավետ մթնոլորտ ստեղծվի: Շատ փափուկ իրեր ձեռք բերեք՝ բարձեր, դեկորատիվ տաք վերմակներ և այլն: Սրանք տոնական ու ընտանեկան միջավայր կստեղծեն, ինչն անհրաժեշտ է Ամանորը դիմավորելու համար:
Ամանորյա աստղի փոխարեն կարող եք օգտագործել աքաղաղի գլուխը և այդ սիմվոլիկայով այլ իրեր: Չմոռանաք այս տարի անպայման աքաղաղի արձանիկ գնել:







