Աշխարհի ամենաթանկարժեք մարմինն ունեցող կինը շարունակում է պլաստիկ վիրահատություններ անել
Ամերիկուհի Ամանդա Լեպորի մարմինը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեքը: Եվ սա արդարացված է, քանի որ նա չափից շատ գումար է վատնել իր մարմինը «ստեղծելու» համար:
dopestory.ru-ն գրում է, որ Ամանդան նախկինում տղամարդ է եղել, և նրա անունն Արմանդ է եղել: Արմանդը մանկուց իրեն կին է զգացել, և մեծանալուն պես՝ սեռափոխություն է արել:
«Դպրոցում ինձ համար շատ դժվար էր: Մի անգամ ես դպրոց գնացի աղջկա զգեստով և ինձ հեռացրին: Ինձ նման մարդկանց համար տեղ չկար դպրոցում: Սակայն, այդ ամենն օգնել է ինձ ավելի ուժեղ ու ինքնավստահ դառնալ»,- ասում է Ամանդան:
15 տարեկանում Արմանդը ոչ օրինական ձևով հորմոնալ դեղամիջոցներ է սկսել ընդունել, իսկ մեկ տարի հետո հոգեբանը նրան «Տրանսսեքսուալ» դիագնոզ է տվել, և նա սկսել է օրինական ճանապարհով ընդունել այդ դեղամիջոցները:
Ամանդան մի շարք վիրահատություններ է արել՝ փոխել է քթի, ճակատի, աչքերի կառուցվածքը, մեծացրել է կուրծքն ու շրթունքները, հեռացրել է ողերը և այլն:
Այսքան վիրահատություններից հետո՝ Ամանդային նկատել են նորաձևության ոլորտում: Նա մի քանի խոշոր պայմանագրեր է կնքել ու սկսել է ակտիվորեն մոդելային կարիերայով զբաղվել: Այնուհետև, նա որոշել է երգչուհի դառնալ ու նույնիսկ հինգ երգ է ձայնագրել:
Ամանդան չի բարձրաձայնում պլաստիկ վիրահատությունների վրա ծախսած գումարը, սակայն պատահական չէ, որ հենց նրա մարմինն է ամենաթանկարժեքը ճանաչվել: Ամանդան շարունակում է կատարելագործել իր մարմինն ու իրեն երջանիկ է զգում:










