Առանց ձեռքերի ծնված տղան սովորել է նկարել այնպես, ինչպես կերազեր յուրաքանչյուրը
23-ամյա նկարիչ Մարիուշ Կեդզերսկին հիպերռեալիզմ ոճով է ստեղծագործում: Թվում է, թե նա սովորական նկարիչ է, եթե հաշվի չառնենք, որ նա առանց ձեռքերի է ծնվել:
dopestory.ru-ն գրում է, որ նա ճանապարհորդում է աշխարհով մեկ ու նկարում: Տարբեր երկրներում, հենց հատակին նստած նկարում է պատահական անցորդներին: Իր այս նախագիծը անվանել է «Մարիուշը նկարում է»:
«Իմ հաշմանդամությունը չի նշանակում, որ ես թերի եմ: Ես կարող եմ նկարել՝ շատերից ավելի լավ: Դրա պատճառով ես չպետք է հրաժարվեմ իմ երազանքից»,- ասել է նկարիչը:
2013 թվականին նա հաղթել է «Տարվա լավագույն միջազգային նկարիչ» մրցույթում:
Մարիուշը սկսել է նկարել 7 տարեկանից և արդեն 700-ից ավելի նկարներ ունի:


















