Ինչպե՞ս է անցել Անատի Սաքանյանի 25-ամյակը (լուսանկարներ)

13:20 • 03.12.16

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դերասանուհի Անատի Սաքանյանը Երևանի ժամանցային վայրերից մեկում իր ընկերների և հարազատների շրջապատում, որոնց թվում էր Մարիամ Մելիքյանը, նշել է հոբելյանական 25-ամյակը:

 

Դեռևս կեսգիշերից դերասանուհին բազում շնորհավորական մաղթանքներ ու նամակներ է ստացել: Իսկ առաջինը եղել է սիրելին, ով տարբեր գույների ծաղիկներով և ոսկյա զարդով գնացել է սիրելիին շնորհավորելու:

 

Tert.am Life-ը նույնպես ներկա էր դերասանուհու ծննդյան խնջույքին՝ լուսանկարելով հոբելյարին և հյուրերին, այդ թվում՝ նրա սիրելիին:

 

Երբ զույգը լուսանկարվում էր, դերասանուհու հարազատները հիացմունքով արձագանքում էին՝ «Ինչ գեղեցիկ զույգ են»:

 

 

Դեռևս երեկ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ ր դերասանուհին ընտրյալ ունի, թեև Անատին չէր ցանկացել խոսել այդ մասին:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի