10 նշան, որ տղամարդը կործանում է կնոջը

16:22 • 03.12.16

Երկարատև հարաբերություններից հետո՝ տղամարդիկ սկսում են կառավարել կանանց ու կործանել նրանց: Կանայք սա չեն նկատում և շարունակում են ապրել տղամարդու կանոններով:

 

creu.ru-ն գրում է, որ կանայք պարտավոր են ժամանակին հասկանալ, որ տղամարդը կառավարում է իրենց կյանքն ու լքել նրանց, քանի որ տղամարդու ենթակայության տակ գտնվելը սեր չի կարող համարվել: Կան հատուկ նշաններ, որոնք կօգնեն հասկանալ, որ տղամարդը կործանում է ձեզ.

 

1.      Տղամարդն արգելում է ձեզ շփվել ընկերների հետ: Այդպիսով նա ձեզ «սեփականաշնորհում» է:

 

2.      Տղամարդը վիրավորում է ձեզ: Սա նշանակում է, որ նրա համար նշանակություն չունեն ձեր զգացմունքները:

 

3.      Տղամարդն իր անհաջողություններում կնոջն է մեղադրում:

 

4.      Տղամարդն ալկոհոլ ու թմրանյութեր է օգտագործում:

 

5.      Տղամարդը վախեցնում է ձեզ:

 

6.      Տղամարդը չի հանդուրժում, որ առանց իրեն ժամանակ անցկացնեք և պատժում է ձեզ դրա համար:

 

7.      Տղամարդը փորձում է հնազանդեցնել ձեզ:

 

8.      Տղամարդը հիվանդագին խանդում է:

 

9.      Տղամարդը կառավարում է ձեզ սեփական զգացմունքներով: Երբ համաձայն չեք նրա հետ, նա ցուցադրաբար նեղանում է և սպառնում է բաժանվել ձեզնից:

 

10.  Տղամարդը բռնություն է կիրառում ձեր դեմ:

 

Եթե ձեր կյանքում նկատում եք այս նշաններն, ապա անհապաղ ամուսնալուծվեք ու հեռացեք այդ տղամարդուց:

 

10 նշան, որ տղամարդը կործանում է կնոջը