Ինչ անել, եթե խանութում որևէ իր եք կոտրել
Հաճախ պատահում է, որ մարդիկ խանութում պատահաբար ինչ որ իր են կոտրում և նրանց ստիպում են վճարել դրա համար: Սակայն, դուք կարող եք չվճարել այնքան ժամանակ, քանի դեռ ապացուցված չէ, որ այն մտադրված եք կոտրել: Եվ այսպես, ո՞ր դեպքերում խանութի աշխատակիցները չեն կարող ձեզնից գումար պահանջել.
1. Եթե իրն անկայուն դիրքում էր դրված
2. Եթե դարակների միջև եղած հեռավորությունը 1,4 մ-ից պակաս է
3. Եթե հատակը սղլիկ էր և դուք սայթաքել եք
4. Դարակների միջև տուփեր ու այլ իրեր են դրված
5. Եթե իրը կոտրվել է վաճառողի սեղանի վրա
Ի՞նչ անել, եթե ձեզ ստիպում են վճարել:
Դուք պարտվոր եք վճարել կոտրված իրի համար, եթե խանութի աշխատակիցներն ապացուցում են, որ դա մտադրված եք արել: Դա կարելի է ապացուցել միայն դատարանում:
Աշխատակիցներից բողոքի գիրք պահանջեք և մանրամասն ներկայացրեք, թե ինչ պայմաններում է կոտրվել այդ իրը: Անպայման նշեք դեպքի ժամը, որպեսզի հետո ավելի հեշտ լինի այն գտնել տեսախցիկի արխիվում:
Ի՞նչ անել, եթե անվտանգության աշխատակիցը ձեզ դուրս չի թողնում:
Նա իրավունք չունի ձեզ դուրս չթողնել այն ժամանակ, եթե թողել եք ձեր բոլոր կոնտակտային տվյալներն ու ասել եք, որ կվճարեք այն դեպքում, երբ դատարանն ապացուցի, որ մեղավոր եք: Եթե նա, այնուամենայնիվ ձեզ դուրս չի թողնում, ապա հիշեցրեք նրան, որ պաշտոնի չարաշահումն օրենքով պատժելի է:







