Ինչպես է անցել Հռիփսիմե Հակոբյանի 30-ամյակի խնջույքը

15:52 • 05.12.16

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Հռիփսիմեն բոլորել է 30 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել:

 

Հռիփսիմեի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքին ներկա են եղել երգչուհու հարազատներն ու ընկերները:

 

Այսօր՝ տարեդարձի հաջորդ օրը, Հռիփսիմեն ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ զուգերգ է ներկայացրել երկրպագուներն: Happy Birthday, այսպես է կոչվում ամուսինների առաջին զուգերգը, որը նվեր էր ոչ միայն երկրպագուներին, այլև հենց Հռիփսիմեին:

 

 

Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակը նկարահանել է Ժոռ Մելոյանը:

 

Tert.am Life-ը շնորհավորում է Հռիփսիմեին և երջանկություն մաղթում: