10 սխալ, որոնք թույլ են տալիս կանայք տղամարդկանց հետ հարաբերություններում

20:07 • 06.12.16

Կատարյալ մարդիկ չեն լինում։  Ձեր հարաբերությունները ևս կատարյալ լինել չեն կարող։ onedio.ru-ն գրում է, որ կանանց և տղամարդկանց հարաբերություններում կան այնպիսի նրբություններ, որոնք չիմանալու դեպքում ձեր հարաբերությունները շատ արագ կավարտվեն։

 

Ահա, թե ինչ սխալներ են անում կանայք տղամարդկանց հետ հարաբերություններում։

 

1.      Շատ են մտածում։

 

Կանայք մտածում են յուրաքանչյուր բառը, կշռադատում են յուրաքանչյուր քայլը։ Սա նյարդայնացնում է տղամարդկանց։

 

2.      Իրենց կյանքում միայն նրան են տեսնում։

 

Չի կարելի ապրել մեկ մարդով։ Նույնիսկ, եթե հիմա ձեր հարաբերությունները կատարյալ են թվում՝ պետք չէ պլանավորել ձեր ապագան միայն մեկ մարդու հետ։ Անհաջողության դեպքում դուք շատ ծանր կտանեք բաժանումը։

 

3.      Նրա համար մայրիկ են դառնում։

 

Տղամարդիկ ատում են, երբ իրենց կանայք իրենց մայրիկներն են դառնում։ Նրանք կին են ցանկանում, իսկ մայրիկը լրիվ այլ մարդ է։

 

4.      Չափազանց խանդում են։

 

Խանդը քանդում է հարաբերությունները։ Եթե կինը շատ է խանդում տղամարդուն, ապա նրանք շուտով բաժանվելու են։

 

5.      Ներում են բոլոր սխալները։

 

Եթե կինը ներում է տղամարդու բոլոր սխալները, ապա տղամարդը սկսում է ավելի շատ դրանք գործել։ Նա հասկանում է, որ սխալի դեպքում նրա հետ ոչինչ չի լինի, և այլևս չի մտածում կնոջ զգացմունքների մասին։

 

6.      Փորձում են փոխել նրան։

 

Գտեք ձեզ համար այնպիսի մեկին, որին փոխելու կարիք չեք ունենա։ Մի փորձեք փոխել տղամարդուն, այլ սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա։

 

7.      Վիճում են։

 

Անիմաստ վեճերը կործանում են հարաբերությունները։ Նույնիսկ, եթե չափազանց զայրացած եք՝ խորը շունչ քաշեք ու մտածեք, արդյոք կարիք կա վիճելու։ Փորձեք խոսել նրա հետ՝ դա ավելի արդյունավետ կլինի։

 

8.      Հիշեցնում են նրա անցյալը։

 

Երբեք մի խոսեք տղամարդու հետ նրա անցյալի մասին։ Ձեզ պետք չէ իմանալ, թե ձեզնից առաջ քանի կին է եղել նրա կյանքում։ Նա կսկսի համեմատել ձեզ և հնարավոր է, որ արդյունքում պարտվեք։ Պարզապես ուրախ եղեք, որ այժմ նա ձեզ հետ է։

 

9.      Չափից շատ մեծ հույսեր են ունենում։

 

Տղամարդկանց հետ չափից մեծ հույսերի մի կապեք։ Նրանք կարող են հիասթափեցնել ձեզ։ Ամեն ինչում սահմանի զգացողություն ունեցեք։

 

10.  Փորձում են շուտ ամուսնանալ նրա հետ։

 

Մի շտապեցրեք տղամարդուն։ Երբ նա պատրաստ լինի, ապա ամուսնության առաջարկ կանի ձեզ։ Եթե շտապեցնեք նրան՝ կարող եք վախեցնել և զրկվել ամուսնության հեռանկարից։

 

 

 

10 սխալ, որոնք թույլ են տալիս կանայք տղամարդկանց հետ հարաբերություններում