Շվեդիայում ապրող ամենագեղեցիկ կատուն գրավել է համացանցը
Հսկայական կապույտ աչքեր ունեցող այս կատուն Շվեդիայում է ապրում։ Համացանցում նրան ամենագեղեցիկ կատու են ճանաչել։
dopestory.ru-ն գրում է, որ այս գեղեցկուհին շատ նվիրված է իր ընտանիքին, հանգիստ է ու սիրում է, երբ իրեն «երես են տալիս»։ Նրա անունն Ավրորա է և նա շատ է սիրում համեղ սնունդ ու քնել։ Ամեն ինչ սովորական կատուների նման է։
Ավրորան տարբերվում է միայն իր արտասովոր գեղեցկությամբ ու խելացի աչքերով։ Ահա, թե ինչ տեսք ունի աշխարհի ամենագեղեցիկ կատուն։














