Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է. ինչու նա չի նշում օրը

11:37 • 07.12.16

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Լիլիթը դառնում է 29 տարեկան, ինչի կապակցությամբ սոցիալական ցանցերում երգչուհու էջերը կեսգիշերից ողողված են շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

 

Իր տարեդարձի օրը երգչուհին սովորաբար չի վերածում տոնի, քանի որ այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցն է: Մի առիթով Լիլիթն ասել է, որ դեկտեմբերի 7-ը երբեք էլ տոն չի դառնա իր համար՝ չնայած այս օրն է ծնվել:

 

29-ամյա երգչուհին, ով համարվում է ամենապահանջվածներից մեկը հայկական շոու բիզնեսում, իր առաջին քայլերն այս ասպարեզում արել է 19 տարեկանում: Լիլիթն իր գործունեությունը սկսել է «Հայ սուպերսթար» նախագծով: Այս տարի նրա գործունեության 10-ամյակն է: