Համացանցում հայտնվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը

17:13 • 08.12.16

Է․ Լ․ Ջեյմսի հեղինակած «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրաման իրական հեղափոխություն կատարեց կինոյի ոլորտում։ Այս ֆիլմը գերազանցել է մի շարք հայտնի ֆիլմերի ու գրավել տարվա լավագույն ֆիլմերի առաջին հորիզոնականները։

 

spletnik.ru-ն գրում է, որ համացանցում է հայտնվել ֆիլմի երկրորդ մասի՝ «50 երանգով ավելի մուգ» (Fifty Shades Darker) թրեյլերը։ Այն հարուստ է բազմաթիվ էրոտիկ տեսարաններով, ինչպես նաև սյուժետային սուր զարգացումներով։

 

Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրացվի 2017 թվականի փետրվարի 9-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել  ֆիլմի թրեյլերը։