Անի Դաշյանի համար այս Ամանորն առանձնահատուկ է լինելու (լուսանկարներ)

15:06 • 08.12.16

Ռուսաստանում բնակվող հաղորդավարուհի Անի Դաշյանը Tert.am Life-ին է տրամադրել իր ամանորյա ընտանեկան ֆոտոշարքը և խոսել գալիք տարվա սպասելիքների մասին:

 

2016 թվականը ամփոփելով՝ հաղորդավարուհին նշեց, որ իր ամենամեծ ձեռքբերումը որդին է, իսկ բացթողումներ գրեթե չի ունեցել: Աշխատանքում ժամանակավոր դադարից հետո Անիին կրկին կտեսնենք եթերում. «Հաջորդ տարվանից պասելիքներս շատ են: Անպայման տեսնելու եք ինձ եթերում, իսկ թե որտեղ, դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Երբ հստակեցվի ամեն ինչ, սիրով կխոսեմ դրա մասին»:

 

 

Այս ընթացքում Անին զբաղված է Ամանորի նախապատրաստական աշխատանքներով: «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատրաստվում եմ ընտանիքիս անդամների հետ ժպիտով ու ուրախությամբ նշել Ամանորը: Այս տարի առանձնահատուկ տարի է լինելու, քանի որ տղայիս առաջին Նոր տարին է»,-ասաց Անին:

 

Հաղորդավարուհին տոնական սեղանին դնելու է իր իսկ պատրաստած ուտեստները: Նա նշեց, որ նախորդ տարի նույնպես ինքն է պատրաստել. «Անցած տարի իմ և ամուսնուս առաջին համատեղ Նոր տարին էր: Իհարկե, մայրիկիս պես հազար տեսակ ուտեստ չեմ պատրաստում, բայց լավագույն ավանդույթները շարունակվում են»:

 

 

Անիից հետաաքրքրվեցինք նաև անձնական կյանքի մասին: Հարցին՝ գալիք տարում չի ցանկանում կրկին համալրել իր ընտանիքը, նա պատասխանեց. «Կարծում եմ դեռ վաղ է: Վերջնական ուշքի չեմ եկել: Ռոբերտս էլ շատ փոքր է: Մի քիչ մեծանա, հետո Աստված ինչպես կամենա: Մեծ տղա է դարձել որդիս: Դեկտեմբերի 17-ին նրա 6 ամսական է: Օրերն ուղակի թռնում են»:

 

Անին դեռ Ձմեռ պապին չի գրել որդու նամակը. «Ռոբերտը դեռ չի ասել՝ ինչ է  ուզում:) Ես սիրում եմ շատ նվերներ ստանալ: Սիրում եմ, երբ սկսում եմ բացել տոնածառի տակ դրված նվերների տուփերը: Տարվա ընթացքում Ձմեռ պապն իմանում է ցանկություններիս մասին, իսկ վերջում տալիս:)»,- ժպտալով պատասխանեց Անին:

 

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյան

Անի Դաշյանի համար այս Ամանորն առանձնահատուկ է լինելու (լուսանկարներ)