Նավեր, թանկարժեք զարդեր ու մեքենաներ․ ինչ են նվիրում միլիարդատերերն իրենց կանանց

18:01 • 08.12.16

Բոլոր տղամարդիկ էլ սիրում են իրենց կանանց գեղեցիկ ու հաճելի նվերներ մատուցել, սակայն կան այնպիսի տղամարդիկ, որ կարող են իրենց թույլ տալ կղզիներ ու ինքնաթիռներ նվիրել իրենց կանանց։

 

cosmo.ru-ն հայտնում է, թե ինչ են նվիրում միլիարդատերերն իրենց կանաց։

 

Ռոման Աբրամովիչ

 

 

 

 

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ Դաշա Ժուկովան շատ է սիրում ժամանակակից արվեստը։ Նա «Գարաժ» անունով ցուցասրահի սեփականատերն է։ Հարուստ ամուսինն ոչնչից չի զրկում կնոջը և նրա ցուցահանդեսի համար թանկարժեք ցուցանմուշներ է գնում։ 2008 թվականին Բեկոնի եռյակ նկարների համար 43 ֆունտ սթերլինգ է վճարել ու ռեկորդ սահմանել ժամանակակից արվեստի ոլորտում։

 

 

Վալենտին Իվանով

 

 

 

 

«Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջերի կինը՝Ելիզավետան չի հետաքրքրվում ժամանակակից արվեստով, այդ պատճառով էլ միլիարդատերը նրան ավելի պարզ նվերներ է մատուցում։ Օրինակ՝ աշխարհահռչակ նորաձև բրենդների վերջին հավաքածուները կամ այլ թանկարժեք հագուստ ու զարդեր։

 

 

Իգոր Սեչին

 

 

 

 

«Ռոսնեֆտի» 56-ամյա տնօրեն Իգոր Սեչինը կնոջը՝ Օլգային հսկայական նավ է նվիրել, որը ֆուտբոլի դաշտի չափ է։ Այն  $150−180մլն արժի, ունի վերելակ, ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, լողավազան, սպա և այլն։

 

 

Օսսամու Ֆատի Ռաբա Ալ-Շարիֆ

 

 

 

 

68-ամյա եգիպտացի օլիգարխը ոչինչ  չի խնայում երիտասարդ կնոջ՝ 26-ամյա մոդել Քսենյա Դելի համար։ Մոդելի Instagram-ում կարելի է տասնյակ թանկարժեք մեքենաների լուսանկարներ գտնել, որոնք նվիրել է հարուստ ամուսինը։

 

 

Նավեր, թանկարժեք զարդեր ու մեքենաներ․ ինչ են նվիրում միլիարդատերերն իրենց կանանց